Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի կապակցությամբ Պեկինում ԱՄՆ դեսպանին կանչել են Չինաստանի ԱԳՆ

Պեկինում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բեռնսին կանչել են Չինաստանի արտգործնախարարություն, երկրի կառավարության անունից բողոք հայտնել Վաշինգտոնին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի կապակցությամբ:

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում այդ քայլը «կանխամտածված սադրանք» են որակել՝ նշելով, որ ԱՄՆ-ն լրջորեն խախտել է «մեկ Չինաստանի» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեների դրույթները։

ՉԺՀ ԱԳ նախարար Վան Յին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձում է քանդել Թայվանի նեղուցում խաղաղությունն և կայունությունը։

Չինաստանի ԱԳՆ սպառազինությունների վերահսկման դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցունն իր հերթին հայտարարել է, որ Փելոսիի այցը Թայվան լուրջ հետևանքներ կունենա։ Նա նշել է, որ Պեկինը կանի ամեն ինչ երկիրը խաղաղ ճանապարհով միավորելու համար, բայց չի հրաժարվի նաև ռազմական սցենարից։

Միևնույն ժամանակ, պաշտոնյան ընդգծել է․ Չինաստանը մտադիր չէ առաջինը կիրառել միջուկային զենք։ Նա ԱՄՆ-ին հորդորել է դուրս բերել իր միջուկային զենքը Եվրոպայից, կրճատել միջուկային զինանոցը։

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից