Մեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Այսօր տեղի կունենա շախմատի Հայաստանի կանանց ու տղամարդկանց առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը, իսկ մրցումների մեկնարկը կտրվի հունվարի 12-ին:

Մրցաշարը կայանալու է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը և կտևի մինչև հունվարի 23-ը:

Տղամարդկանց առաջնությունն անցկացվելու է 82-րդ անգամ. մրցաշարին կմասնակցեն Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լևոնի Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանը և Մամիկոն Ղարիբյանը:

Կանանց 77-րդ առաջնության չեմպիոնի կոչման համար կպայքարեն Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, Մարիամ Ավետիսյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը և Նարե Առաքելյանը:

Related posts

Ռանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են

Նոր չափորոշիչներ՝ առանց նոր արգելքների. ի՞նչ է փոխվում տեսալսողական մեդիայի ոլորտում

Երթևեկության փոփոխություն Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում