Մեկնարկել է ԼՂ պատերազմում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկի մասին: Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ:

Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին առաքելության արագ կազմավորման ու իրականացման, ինչպես նաեւ զոհվածների մարմինների փոխանակման կարեւոր մարդասիրական գործընթացի անվտանգության համակողմանի ապահովման, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ գործուն մասնակցության համար»,- գրել է Հարությունյանը:

 

Related posts

Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել

Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը` ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակի նոր ղեկավարը

Շիրակի մարզպետի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը Գյումրու այն հատվածներում, որտեղ ճանապարհաշինություն է իրականացվում