Մեկնարկել են Արցախից տեղահանված և մարտից շահառու ճանաչված անձանց՝ 40 000 դրամի չափով աջակցությանը դիմելու գրանցումները

Արցախի բնակարանային հարցերի կոմիտեից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցությանը դիմելու համար շահառու չհանդիսացած՝ հետագայում շահառու ճանաչված անձինք, ինչպես նաև այն շահառուները, որոնք չեն հասցրել դիմել, կարող են փետրվար ամսից սկսած օգտվել դրամական աջակցությունից մինչև մայիսի 5-ը ներառյալ www.statesupport.am կայքում հայտագրվելու միջոցով:

Նրանց համար, ովքեր հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր,հունվար ամիսներից հանդիսանում են շահառու, կրկին գրանցվելու անհրաժեշտություն չկա:

Related posts

Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Սահմանադրության 30-ամյակի հանդիսավոր միջոցառմանը

Ուկրաինական ուժերը անօդաչուներով հարվածել են Ռուսաստանի տարածքին

Դեսպան Ղևոնդյանն ու Սանժառբեկ Բոլոտովը քննարկել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր