Մեծ հաղթանակը հավերժ կմնա մեր երկրների հերոսական պատմության մեջ․ նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է․

«Մեզնից յուրաքանչյուրի համար այս սուրբ օրն անքակտելիորեն կապված է ընդհանուր պատմությամբ միավորված Բելառուսի և Հայաստանի ժողովուրդների մեծ սխրանքով:

Անցնում են տասնամյակներ, փոխվում են սերունդներ, բայց Մեծ հաղթանակը, որպես զինվորական խիզախության, քաջության և փառքի խորհրդանիշ, հավերժ կմնա մեր երկրների հերոսական պատմության մեջ:

Անցյալի հանդեպ սրբազան հիշողությունը, որպես հարգանքի տուրք մեր նախնիների հերոսությանը, ամուր հիմք է համագործակցության ամրապնդման համար, որը մեզ հնարավորություն է տալիս կայուն զարգանալ և համատեղ դիմակայել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին ու սպառնալիքներին»:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում