ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նախագաh Արմեն Սարգսյանին

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ուղերձում ասվում է․

«Հարգելի Արմեն Վարդանի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ։

Նշելով այս տոնը՝ մեր մեծարանքի տուրքն ենք մատուցում մեր պապերին ու հայրերին, որոնք հսկայական զոհերի ու զրկանքների գնով ջախջախեցին նացիստական ագրեսորներին։

Համոզված եմ, որ պատերազմի տարիներին կոփված փոխօգնությունն ու բարեկամական կապերը հետագայում ևս հուսալի հիմք կծառայեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համար։

Խնդրում եմ քաջառողջության ու բարօրության մաղթանքներս փոխանցել հայկական հողում ապրող բոլոր վետերաններին»։

Related posts

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ

Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումը

ԱԻ արձագանքման նոր հնարավորությունները՝ ՓԾ ուշադրության կենտրոնում