Մեժլում Մեժլումյանը՝ ըմբշամարտի Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 հավաքականն առաջին մեդալը նվաճեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում:

 

61 կգ քաշային կարգում Մեժլում Մեժլումյանը սփոփիչ գոտեմարտում 11:0 հաշվով հաղթելով ամերիկացի ըմբիշի, մտել է փոքր եզրափակիչ: Այստեղ նա պարտության է մատնել չեզոք դրոշի ներքո ելույթ ունեցող Իվան Հրամիկային և նվաճել է բրոնզե մեդալ։

 

Վաղը նույն որակի մրցանակի համար կպայքարի մեր 97 կգ քաշային ըմբիշ Սերգեյ Սարգսյանը:

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ