Ադրբեջանի խորհրդարանը նոր խումբ է ստեղծել՝ պայքարելու «ֆրանսիական գաղութատիրության կործանարար հետևանքների դեմ»

Ադրբեջանի խորհրդարանը նոր խումբ է ստեղծել՝ աջակցելու կորսիկացի ժողովրդի՝ ազգային ինքնությունը վերականգնելու և հիմնարար իրավունքներն ու ազատություններն ապահովելու պայքարում։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով խորհրդարանի հայտարարությունը, գրում են, որ խմբի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Կորսիկայի ժողովրդի օրինական պահանջների վրա և պայքարել «ֆրանսիական գաղութատիրության կործանարար հետևանքների դեմ»:

Նման որոշումը կայացվել է Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում ակնհայտ լարվածության և Փարիզի նկատմամբ Բաքվի թշնամական վերաբերմունքի ֆոնին: Ավելի վաղ Իլհամ Ալիևը մեղադրել էր Ֆրանսիային մինչ օրս գաղութատիրության քաղաքականություն վարելու համար։ Ի դեպ, ադրբեջանական կողմը պարբերաբար մեղադրում է Փարիզին նաև հակաադրբեջանական դիրքորոշում որդեգրելու համար:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան