Մարտունի համայնքին է վերադարձվել 320.000 դոլար արժեքով մարզադաշտը, առաջին կիսամյակում վերականգնվել է 17,3 միլիոն դրամի վնաս

Գեղարքունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով (վերջնական դատական ակտերով) բավարարվել է 33.9 միլիոն դրամի գույքային հայց, որից 3 միլիոն դրամն արդեն փոխանցվել է պետական բյուջե: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է 14.3 միլիոն դրամի վնաս:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6.5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 320 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 123 միլիոն 224 հազար դրամ:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից