«ՄԱՐՏՆՉՈՂ ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ․․․». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը «ֆեյսբուք»-յան իր էջում գրում է.
«ՄԱՐՏՆՉՈՂ ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ․․․
Արցախյան ողջ պատերազմի ընթացքում, պաշտոնական լրահոսը հեղեղված էր ստով ու կեղծիքով, որի արդյունքում էլ կորցրեցինք մեր հայրենիքի կարևոր հատվածը։ Նվաստացուցիչ կապիտուլյացիայից հետո, շատ բաներ պարզվեցին՝ պատերազմի կանխարգելման խաթարում,նախկինում կասկածելի, կոռուպցիոն զենքերի գնումներ, փորձառու հրամանատարների մեկուսացում, կասկածելի հրամաններ, դավադիր կերպով տարբեր շրջանների, այդ թվում, հայոց ավանդական մշակութային կենտրոն, բայց «դժգույն» Շուշի քաղաքի հանձնումը,պատերազմի դադարեցման մերժումները և այլն և այլն։ Այս ամենի արդյունքում, Ադրբեջանի կողմից չնվաճված Արցախի չնչին հատվածը փրկվեց, այո՝ փրկվեց ռուս խաղաղապահների կողմից։ Այս ամենը չտեսնելու են տալիս, իրենց արևմտամետ համարող, իրականում՝ կամ տգետ, կամ օտար, թրքաադրբեջանական ուժերին ծառայող , հակառուսական գործիչները։ Նրանք, շարունակում են կամ, լավագույն դեպքում տխմարաբար, կամ ավելի հավանական է պատվերի շրջանակներում, ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին։ Իհարկե, կարելի էր լուրջ բանավեճի մեջ մտնել նրանց հետ, բայց այն անիմաստ է,նրանք չեն համարձակվի մտնել բանավեճի մեջ, քանի որ իրենք էլ են հասկանում , որ չունեն լուրջ փաստարկներ, այլ ընդամենը փող են աշխատում»։

Related posts

Պատերազմի հավանականությունը որևիցե ձևով և որևիցե քայլով չի ավելացվելու. Ալեն Սիմոնյան

Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Մալիշկայում գտնվող 7000 քմ ընդհանուր մակերեսով 4 հողամասերի նկատմամբ. Փաշինյան

ԱԺ-ն ընդունեց հայտարարագիր լրացնողների հայտարարագրման վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին նախագիծը