Մարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից փոխանցված լրացուցիչ տեղեկատվության համաձայն, 2026 թվականի մարտի 26-ին՝ ժամը 21:00-ից մինչև մարտի 27-ի 01:00-ն imID համակարգը կլինի հասանելի և կգործի բնականոն ռեժիմով, քանի որ նախատեսված տեխնիկական և ծրագրային վերազինման աշխատանքները հետաձգվել են։

«Հետագայում, տեխնիկական և ծրագրային վերազինման աշխատանքների իրականացմամբ պայմանավորված՝ imID համակարգի անհասանելի լինելու օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշված է հաղորդագրությունում։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել