Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն այցելել են «Շիրակ» պանթեոն

Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Շիրակի մարզում մեկնարկեց «Շիրակ» պանթեոնից։ Մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմներում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշեց` հայոց բանակի հզորացումն այսօր յուրաքանչյուրիս պարտքն է` նաև հայրենիքի համար նահատակված տղաների փոխարեն։ Գյումրու համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը ևս կարևորեց` այժմ՝ ավելի քան երբևէ, պետք է ապրել ու ամրանալ` տղաների հիշատակը վառ պահելով։

Related posts

Ձերբակալվել է Վահագն Չախալյանը. ՔԿ

ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման գործունեության դեպք. պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս

Թրամփը դժգոհ է Պուտինի հետ հեռախոսազրույցից. DW