Մարզահամերգային համալիրի բակում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը. Տիգրան Ավինյան

Այս տարի Մարզահամերգային համալիրի բակում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը, որը մեծ հայի նկատմամբ մեր երախտիքի ևս մի խորհրդանիշ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Զուգահեռ բարեկարգվում է արձանի շրջակայքը, իսկ հարակից տարածքում կառուցվում է նոր պուրակ: Իր պետականամետ գործունեությամբ՝ Կարեն Դեմիրճյանը հսկայական ավանդ է ունեցել մեր երկրի զարգացման և կայացման հարցում, ինչի արդյունքում տարբեր սերունդներ շարունակում և շարունակելու են Կարեն Դեմիրճյանի անունը հնչեցնել մեր երկրի կարևոր ձեռքբերումները հիշատակելիս»,-գրել է նա:

Related posts

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը . ՈՒՂԻՂ

Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը

Գյումրին երիտասարդական ռիթմի ու ձգտումների կենտրոնում