Ինչպիսին է եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 16-ի կեսօրից հետո, 17-ի գիշերը և կեսօրից հետո, 18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 16-ի երեկոյան, 17-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  •  Օդի առավելագույն ջերմաստիճան՝  29.1°C (1997թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -2.4°C (1990թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝  13.9°C

Related posts

Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Վարազդատ Լալայանը 210 կգ արդյունքով պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ