Մարդիկ պետք է պատրաստ լինեն նախագահի պաշտոնից իմ հեռանալուն. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Россия հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն նախագահի պաշտոնից իր հեռանալուն, քանի որ ոչ ոք հավերժ չէ։
«Ոչ բոլորն են հասկանում նախագահական աշխատանքի ընդհանուր էությունը, բոլորը մտածում են այսպես. 30 տարի, դա շատ է։ Շատերը սովորել են դրան, և ասում են՝ նա և էլ ոչ ոք, սա սխալ է, ես մարդկանց պատրաստում եմ դրան, չեմ ուզում, որ լինի հիասթափություն կամ ձախողում»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նաև հավելել է, որ ինքը ոչ թե հեղափոխական, այլ էվոլյուցիոն փոփոխությունների կողմնակից է։

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան