Մարդիկ հարսանիքների համար օրեր են նախապես ամրագրել, բայց ռեստորանը կապարակնքեցին երեկ. Տոնոյան

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ երեկ ուշ երեկոյան դադարեցվել և կապարակնքվել է նաև «Մուլտի Գրանդ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող նախկին «Փարավոն» ռեստորանի գործունեությունը։

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ երեկ ուշ երեկոյան դադարեցվել է նաև «Մուլտի Գրանդ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող նախկին «Փարավոն» ռեստորանի գործունեությունը ևս դադարեցված է, կապարակնքված է ռեստորանը բոլոր։

Նա հավելել է, որ հենց այդ մասին էր ուզում խոսել անկեղծորեն, որովհետև սկսած «Մուլտի Վելնես» համալիրի հաճախորդների և տարբեր ռեստորաններում ամրագրումներ արած մարդկանցից, մարդիկ ամիսներ առաջ հարսանիքների համար օրեր են ամրագրել, և դրա հետ կապված այդ ձեռնարկությունների մենեջմենթով զբաղվող մարդիկ, ցավոք սրտի, բախվել են շատ լուրջ խնդիրների։ Ըստ Տոնոյանի՝ հիմա փորձում են ամեն դեպքում մասնագետները զբաղվում են այդ հարցերով, փորձում են կանոնակարգել, տեղեկացրել են բոլորին, որ հարկադիր պարապուրդի են մատնված, որ դա իրենց պատճառով և իրենց մեղքով չի, բայց այնուամենայնիվ իրականում սարսափելի իրավիճակ է ստեղծված այդ ձեռնարկություններում, ցավոք սրտի։

Related posts

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը Գյուլենի շարժման գործողության մաս էր. Թուրքիայի դատարան

Հայտնաբերվել է 452 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ