Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկել․ Ռուստամ Բադասյան

Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկել երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Հարցին՝ երբվանի՞ց անցակետը կսպասարկի, վերջինս նկատեց, թե դրա համար քաղաքական որոշում է անհրաժեշտ։

«Անցակետն այսպես, թե այնպես պետք է կառուցվեր ու կառուցվել է։ Եղել է նախնական պայմանավորվածություն, դրա շրջանակներում մենք աշխատել ենք, կետը պատրաստի վիճակի ենք բերել, և երբ քաղաքական որոշում լինի, պատրաստ ենք սպասարկելու»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է թուրքական կողմում անցակետում կատարվող աշխատանքներին, Բադասյանը նշեց, թե այդ մասին տեղեկություններ չունի և հավելեց. «Միգուցե իրենց կետը կարիք չունի լրացուցիչ աշխատանքների, կամ ունի, չեմ կարող ասել»։

Related posts

Հոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է

Իրանի խորհրդարանը դիտարկում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունը

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր