Մատաղիսում հայտնաբերվել է 4 հայ զինծառայողի աճյուն, հնարավոր ողջ մնացածներին որոնելու համար Հադրութում և Ֆիզուլի-Հադրութ ուղղությամբ կաշխատեն մեկական խմբեր․ ԱԻՊԾ

Մարտական գործողությունների՝ Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Հունվարի 5-ին Մատաղիսի տարածքից հայտնաբերվել է զինծառայողի ևս 4 մարմին: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ»,- ասել է Թադևոսյանը:

Նա հավելել է, որ հնարավոր ողջ մնացածներին որոնելու համար մեկական խմբեր կաշխատեն Հադրութի տարածքում և Ֆիզուլի-Հադրութ ուղղությամբ:

Related posts

Իրավապահները գործողություններ են իրականացնում Շիրակի թեմի առաջնորդարանում

Իշխանազավթման ու ահաբեկչության առնվազն 5 փորձ՝ Փաշինյանի կառավարման 7 տարում

Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ մի շարք անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով