Մատաղիսում հայտնաբերվել է 4 հայ զինծառայողի աճյուն, հնարավոր ողջ մնացածներին որոնելու համար Հադրութում և Ֆիզուլի-Հադրութ ուղղությամբ կաշխատեն մեկական խմբեր․ ԱԻՊԾ

Մարտական գործողությունների՝ Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Հունվարի 5-ին Մատաղիսի տարածքից հայտնաբերվել է զինծառայողի ևս 4 մարմին: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ»,- ասել է Թադևոսյանը:

Նա հավելել է, որ հնարավոր ողջ մնացածներին որոնելու համար մեկական խմբեր կաշխատեն Հադրութի տարածքում և Ֆիզուլի-Հադրութ ուղղությամբ:

Related posts

ՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համար

Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար. վարչապետ

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը . ՈՒՂԻՂ