Մատաղիսի և մարտական գործողությունների հարավային հատվածներում հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների Մատաղիսի հատվածում հայտնաբերվել է 3, իսկ հարավային ուղղությամբ՝ 1 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ, մինչև այսօր մարտական գործողությունների հետևանքով  զոհվածների հայտնաբերված աճյունների թիվը 1073 է: Դեկտեմբերի 24-ին տեղում որոշվել  և բանակցության արդյունքում որոնումներ են իրականացվել նաև Մատաղիսի հատվածում:

Այսօր որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն հարավային ուղղությամբ: Առայժմ բանակցություններ են ընթանում: Արդեն իսկ 1 խումբ է մեկնել Հադրութի հատված»,- մանրամասնել է Թադևոսյանը:

Related posts

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը կրկին բողոք են ներկայացրել

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

Մի մանդատի պատմություն. իրավական բախում՝ քաղաքական ենթատեքստով