Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի դպրոցներից մեկի աշակերտների հետ անվտանգության միջոցառումներ են անցկացրել

Լեռնային Ղարաբաղում Հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներից մեկում անվտանգության միջոցառումների վերաբերյալ դասընթաց են անցկացրել:

Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Խաղաղապահները դպրոցականներին պատմել են ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների խաղաղապահ գործունեության առանձնահատկությունների և նրբությունների մասին: Բացի այդ, ռուս խաղաղապահներն աշակերտների հետ պարապմունք են անցկացրել պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում անվտանգության պահանջներին հետևելու ուղղությամբ: Դպրոցականներին պատմել են պայթուցիկ սարքերի դասակարգման և պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման գործողությունների մասին: Մասնագետները նաև ցույց են տվել առաջին բուժօգնության կանոնները»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Ականազերծման կենտրոնի զինծառայողները ցուցադրել են ռուս զինծառայողների հանդերձանքի նմուշներ, ինչպես նաև ական որոնող և այլ սարքեր:

Պարապմունքներին, ընդհանուր առմամբ, մասնակցել է միջին և ավագ դասարանների ավելի քան 80 աշակերտ, ուսուցիչ և դպրոցականների ծնողներ:

Related posts

Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք

Վարչապետը ժամանել է Ղրղզստան

Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է