Մասուդ Փեզեշքիանը՝ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին ասել է. «Ահաբեկիչներ են բերվել երկիր արտասահմանից։ Նրանք մզկիթներ են այրում, մարդկանց են սպանում, որոշներին գլխատում։ Այս մարդիկ այս երկրում տեղ չունեն։ Նրանք, ովքեր իսկապես երկրի մասն են կազմում, կարող են արտահայտել իրենց բողոքը. մենք կլսենք նրանց, կքննարկենք նրանց պահանջները և կլուծենք խնդիրը։ Բայց տեղում անմեղ մարդկանց սպանելը, հրդեհելը և բռնի կերպով ոչնչացնելը անընդունելի է»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Իսրայելն են նրանց դրդում են բռնության։ Նույն մարդիկ, ովքեր նախկինում հարձակվել էին երկրի վրա և սպանել մեր երիտասարդներին ու երեխաներին, հիմա հրամայում են ուրիշներին անել նույնը՝ ասելով. «Մենք այստեղ ենք, առաջ գնացեք և ոչնչացրեք, մենք կգանք ձեր ետևից»։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Իրանի ԱԽ քարտուղար ԱԼի Լարիջանին կոչ է անում վճռական գործողություններ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների դեմ։

Հիշեցնենք՝ Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները: Վերջին օրերին դրանք նոր թափ են ստացել:

Related posts

Գյումրին երիտասարդական ռիթմի ու ձգտումների կենտրոնում

Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆ

Թրամփի վարչակազմը նախատեսում է 927 միլիոն դոլար ծախսել Սպիտակ տան հիմնանորոգման համար. The Washington Post