Մանկական ներկայացումներ՝ Արցախի շրջաններում. «Հայաստան» հիմնադրամի հերթական ծրագիրը

Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնը վերականգնվել է շրջիկ թատրոնի ձևաչափով և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կրկին Արցախում է:

Թատրոնը 12-օրյա ներկայացումներով հանդես է եկել Արցախի շրջանների՝ Հաթերք, Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող, Չլդրան, Դրմբոն, Մաղավուզ, Վանք, Խնձրիստան, Մուշկապատ, Ննգի, Աստղաշեն, Պատարա, Այգեստան, Իվանյան, Գետավան և Կոճողուտ գյուղերում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքում և Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում:

Այդկերպ, «Հայաստան» հիմնադրամը փորձում է բարելավել սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների հոգեբանական վիճակը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան