Մահացել է Սենատոր Ռոբերտ Դոուլը

Կիրակի օրը 98 տարեկան հասակում վախճանվեց Սենատոր Ռոբերտ Դոուլը: Նա իր ողջ կյանքի ընթացքում անխոնջ աշխատել է Հայոց ցեղասպանության ճանաչնան համար: Բազմաթիվ անգամներ հեղինակել և համահեղինակել է Հայաստանին և հայկական հարցերին աջակցող օրինագծեր: Հայաստանի անկախության առաջին տարիներին Ռոբերտ Դոուլը հսկայական ջանքեր է գործադրել երկրաշարժից ավերված Հայաստանին ամերիկայն օժանդակություն հատկացնելու համար: Այդ տարիներին Հայաստանը խոշոր չափերի հասնող օժանդակություն է ստացել Միացյալ Նահանգներից: 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ, նույնիսկ վատառողջ վիճակում, նա ջանքեր էր գործադրում ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու համար: Պատերազմը խափանեց Սենատորի ծրագիրը:

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը