Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ այսօր Դաշնության տրանսպորտի նախկին նախարար Ռոման Ստարովոյտը հրազենային վնասվածքով մահացած է հայտնաբերվել անձնական մեքենայում։ Մահվան պատճառի հիմնական վարկածը ինքնասպանությունն է։
Երկուշաբթի՝ ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ էր արել տրանսպորտի նախարարին։
Կրեմլը կոնկրետ մանրամասներ կամ պատճառներ չի ներկայացրել Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության վերաբերյալ: Տրանսպորտի նախարարի պաշտոնը նա զբաղեցրել է մեկ տարուց մի փոքր ավելի՝ 2024 թվականի մայիսից։ Մինչ այդ, ավելի քան հինգ տարի Ստարավոյտը Կուրսկի մարզի նահանգապետն է եղել։ Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Ստարովոյտի նկատմամբ հետաքննություն էր ընթանում Կուրսկի մարզում ամրաշինությունների կառուցման ընթացքում գողություն կատարելու փաստով։