ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոր անհանգստություն է հայտնել Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժի կիրառման կապակցությամբ: Անտոնիո Գուտերեշի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում:Նա վտանգավոր էսկալացիա և միջազգային խաղաղության ու անվտանգության համար ուղղակի սպառնալիք է համարել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը։ Գուտերեշի գնահատմամբ՝ մեծանում է ռիսկը, որ այս հակամարտությունը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից: