Մակրոնը, Սթարմերը և Մերցը հորդորել են հրադադար հաստատել Գազայի հատվածում

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում: Համատեղ հայտարարությամբ նրանք կոչ են արել Իսրայելին՝ «անհապաղ վերացնել մարդասիրական օգնության խոչընդոտները»։
Էմանուել Մակրոնը, Քիր Սթարմերը և Ֆրիդրիխ Մերցը հակամարտության բոլոր կողմերին հորդորել են հրադադար հաստատել: Նրանք ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին գերեվարված անձանց: Առաջնորդներն ընդգծել են «ՀԱՄԱՍ-ի զինաթափման կարևորությունը»։
Զուգահեռ, Միացյալ Նահանգները և Իսրայելը հայտարարել են Կատարում ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններին ներգրավված իրենց ներկայացուցիչներին հետ կանչելու մասին՝ մտահոգություն հայտնելով, որ պաղեստինյան շարժումը «բարի կամք չի դրսևորում»:
Բանակցությունների խափանման ֆոնին՝ Իսրայելի վարչապետը նշել է, որ դիտարկում են պատանդներին վերադարձնելու այլընտրանքային տարբերակներ: Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ն իրականում չի ցանկանում հասնել հրադադարի գործարքի:
«Կարծում եմ՝ ՀԱՄԱՍ-ը ցանկանում է մեռնել: Հասել ենք այն կետին, երբ պետք է ազատվենք նրանցից»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Related posts

Հուսով եմ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. վարչապետ

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Ներգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներին