Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի ևս 1-2 աստիճանով, հուլիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 26-ին և 28-29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։

Related posts

Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Վարազդատ Լալայանը 210 կգ արդյունքով պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ