ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Օգոստոսի 24-ին` ժամը 21։18-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Գ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4 մ գլորվել ձորը:

Վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հրաժարվել հոսպիտալացումից: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Related posts

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առևանգման հատկանիշներով. ՔԿ-ն՝ անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու մասին

Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը. Փաշինյան