ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա տուժած

Նոյեմբերի 2-ին, ժամը 19:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1999 թ․, ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Related posts

Վերջին 9 ամիսներին պետբյուջեի մուտքերն աճել են 14,7 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

2026-ի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել, այն է՝ 830,417 աշխատատեղ. Փաշինյան

Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր քաղաքական երկխոսությունը վերաճել է ռազմավարական գործընկերության. վարչապետ