ՃՏՊ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

Մարտի 27-ին, ժամը 20:02-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են Opel Zafira (վարորդ՝ Վ. Գ., ծնված 1991 թ.) և Lada 2114 (վարորդ՝ Կ. Տ., ծնված 1999 թ.) մակնիշի ավտոմեքենաները, այնուհետև բախվել գազատար խողովակին:

Lada 2114 մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Է. Հ.-ն (ծնված 2001 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Եղվարդի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ