ՃՏՊ «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում․ կան տուժածներ

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 21։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Volkswagen Golf 3 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1972 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին։

Վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ ուղևորներ Ջ․ Ռ․-ն և Զ․ Ռ․-ն՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ