ՃՏՊ Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 03։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW», «Toyota Land Cruiser» և «Hundai Elantra» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Hundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել  ավտոմեքենաները և փակել «Hundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Related posts

Տիգրան Ավինյանը փրկել է տղամարդու կյանքը, ով անցել էր վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ցած նետվել

Սահմանադրությունը՝ պետության իրավական հիմք

Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ