Ճապոնական Հոնսյու կղզու մոտակայքում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, որի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Յոկոսուկա քաղաքից 571 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 428 հազար մարդ։
Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։