Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր

Մարտի 9-ին, ժամը 12:50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից;
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 14։15-ին։ Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։

Related posts

Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Ախուրյանի բնակիչ 12-ամյա տղան հեծանվային պատահարից ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում