«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները չափագրումներ են իրականացրել Շիրակի մարզում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցները չափագրումներ են իրականացրել Շիրակի մարզում՝ մոտեցում Գյումրու օդանավակայանի և Մ-1 միջպետական ճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող հատվածներում։

Մասնագետների կողմից ուսումնասիրվել է ճանապարհային ծածկը։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմվում են թերությունների ակտեր, որոնց հիման վրա էլ նշված ճանապարհահատվածներում կիրականացվի միջին նորոգում։

Related posts

Կիսատ կմնա՞ Հաղթանակի զբոսայգու բարեկարգումը

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան մեղադրվում է ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հափշտակությանն օժանդակելու համար

Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր և թվային ծառայությունների նոր հնարավորություններ