Ճամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել է. ՊՆ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո»,- ասվում է հաղորդագրությունում:

Related posts

ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրը

Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. Արաղչի

Կառավարության նիստ . ՈՒՂԻՂ