Ղարաբաղում դեռ կան որոշակի խմբեր, որոնք թաքնվում են այդ տարածքում. Ալիև

Ղարաբաղում կան որոշ խմբեր, որոնք թաքնվում են. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Հիմա տեղի է ունենում տարածքները «զինված խմբավորումներից» (չակերտները՝ Tert.am) մաքրելու գործընթաց: Մեր տվյալներով դեռ կան որոշակի խմբեր, որոնք թաքնվում են այս տարածքում: Սեպտեմբերի 20-ից հետո Ղարաբաղում զինված սադրանքներ են եղել։ Տարածքը բավականին մեծ է, լեռնային, անտառապատ, ուստի ժամանակ կպահանջվի՝ տարածքն ամբողջությամբ «զինված խմբավորումներից» (չակերտները՝ Tert.am) մաքրելու համար»,- ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա է սկսել Արցախում՝ դա անվանելով «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»՝ իբրև թե «սահմանադրական կարգը վերականգնելու» համար։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին: Դրան հաջորդել են Արցախի պաշտպանության բանակի զինաթափումը և Արցախի Հանրապետության լուծարման որոշումը: Դրանից հետո Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել ավելի քան 100 000 մարդ:

Related posts

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում

Արարատ Միրզոյանը և Սինգապուրի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները