Ձևավորվում է շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Շրջակա միջավայրի նախարարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության և շահառու խմբերի հետ արդյունավետ համագործակցությունը, ձևավորում է նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ։
«Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նպատակն է ապահովել նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը։
Խորհրդին անդամակցելու հայտերը կարող եք ներկայացնել press@env.amէլեկտրոնային հասցեին՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 1-ն է։
Հայտեր ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությանը և ֆիզիկական անձին ներկայացվող պահանջներին և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ կից հղմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 011 818 555 (ներքին՝ 5172) հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրությունում։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից