Ձյուն, անձրև, մառախուղ՝ հանրապետության մի շարք շրջաններում

Փետրվարի 26-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այդ մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:
Անիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Տավուշի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Թալինի, Թումանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։
Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Related posts

Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները

Իշխան Զաքարյանը դատախազության հետ հաշտության է գնացել

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց