Ձգտում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ կապերը. Արարատ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում անդրադարձել է վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցին:

«Ուրախ եմ ուղեկցել ՀՀ վարչապետին՝ Վաշինգտոն այցի ժամանակ: Հիմնվելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության վրա՝ մենք շարունակում ենք ջանքերն ու կարևոր բանակցությունները՝ ուղղված Հայաստան-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում:

 

Ունենալով ամուր հիմք և հիանալի հեռանկարներ՝ մենք ձգտում ենք խորացնել կապերը և ստեղծել նոր հնարավորություններ մեր ժողովրդի համար»,- գրել է արտգործնախարարը:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ