Հրդեհ Վանաձոր քաղաքում․ կա զոհ

Փետրվարի 24-ին, ժամը 17:14-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին, մարվել՝ 18։00-ին։ Բնակարանի հյուրասենյակում այրվել է 3 ներքնակ, որոնցից մեկի վրա հայտնաբերվել է Մ․ Գ․-ի (ծնված 1962 թ․) դին։

Փրկարարները երկու քաղաքացու դուրս են բերել բնակարանից․ Կ․ Ա․-ին (ծնված 1987 թ․) տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն, այնուհետև՝ տուժածներին տեղափոխել Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Կ․ Ա․-ի (ծնված 1985 թ․) առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Կ․ Ա․-ին-ը՝  (ծնված 1987 թ․) կայուն ծանր։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան