Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. ՓԾ-ն իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

Հուլիսի 26-ին՝ ժամը 14։20-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված են 41 փրկարարական ծառայող։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։

Related posts

3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին