Հրդեհ Իջևանի շենքերից մեկի տանիքում. փրկարարները տարհանել են 25 բնակչի

Ապրիլի 11-ին՝ ժամը 22։42-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վալանսի փողոցի շենքերից մեկի տանիքում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ ապրիլի 12-ին, ժամը 00:30-ին:

Այրվել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 150 քմ)․ փրկարարները տարհանել են 25 բնակչի:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տանիքի մնացած հատված և բնակարաններ:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել