Կառավարությունը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման կարգը

Ապրիլի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Որոշման համաձայն՝ Կառավարության կողմից մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրամադրվի ՀՀ այն քաղաքացիներին, որոնց Հայաստանի Հանրապետություն վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով և ովքեր Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար ձեռք են բերել նոր ավիատոմս կամ կատարել են ավիատոմսի վճարովի փոփոխություն:

Որոշման գործողությունը տարածվում է 2026թ. փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում.

– տոմսի չեղարկման հետևանքով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով գնված նոր ավիատոմսի վրա,

– ուսումնառության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն, Քուվեյթի Պետություն, Իսրայելի Պետություն մեկնած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, որոնք անվտանգային իրավիճակով պայմանավորված տոմս են գնել և վերադարձել Հայաստանի Հանրապետություն։

Փոխհատուցում ստանալու ընթացակարգը մանրամասն ներկայացված է ՀՀ ԱԳՆ կայքում՝ ստորև հղումով:

Related posts

Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը

Սեպտեմբերի 6-7-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով