Հրդեհ է բռնկվել փայտածուխով բեռնված ավտոմեքենայում

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 05:21-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է GAZelle մակնիշի բեռնատարի (վարորդ` Ա. Ա.) թափքում (բարձված փայտածուխով):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:57-ին, մարվել՝ 06:28-ին: Այրվել է թափքում բեռնված փայտածուխ:

Related posts

25 մ երկարությամբ և մոտ 3 մ լայնությամբ հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

2 դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց.Շամշյան

Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 4 մարդ է զոհվել, 17-ը՝ անհետ կորել. Reuters