Հրդեհ Էջմիածնի բնակարաններից մեկում. տարհանվել է 11 քաղաքացի

Դեկտեմբերի 28-ին, ժամը 07։11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 45ա շենքի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեի բնակարաններց մեկի հյուրասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:36-ին, մարվել՝ 07:45-ին: Մասամբ այրվել են հյուրասենյակի (մոտ 55 քմ) գույքը և կենցաղային իրեի։ Փրկարարները տարհանել են 11 բնակչի:

Շտապօգնության աշխատակիցները հրդեհի հետևանքով տուժած Բ. Ա.-ին (ծնված 2005 թ․) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Related posts

Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար

Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ