Հրդեհ Գյումրիում․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մեկ մարտական

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի մոտակա խորդանոցում․ տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 01:24-ին: Այրվել են տան մոտակա խորդանոցի տանիքը (մոտ 15 քմ), ներսում կուտակած վառելափայտ (մոտ 5 խմ) և կենցաղային իրեր:

Related posts

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն ու ափիոն

Վլադիմիր Զելենսկու նվերը մորը

27 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ