Հրդեհ ավտոտնակում. այրվել են ավտոմեքենաներ

Նոյեմբերիի 24-ին՝ ժամը 03:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է երկու ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:49-ին, մարվել՝ 04:42-ին: Այրվել են Lexus մակնիշի մեկ ավտոմեքենա և Lexus մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ, ինչպես նաև կենցաղային իրեր:

Related posts

Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Արդյունավետ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ Նիկոլ Փաշինյան