Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ Հրաչյա Սարգսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հրաչյա Սարգսյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հրաչյա Սարգսյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված է համապատասխան որոշման մեջ:

Related posts

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել